This is an example of a caption.

пятница, 11 марта 2011 г.

Հոմոսափիենսի հետ ամուսնանալն ակտուալ չէ ♡


Հարսանիք՝ առանց փեսա !
Ни то что совсем առանց փեսա, բայց մեռնի էդ փեսան ….
սպիտակ զգեստ + երկար լիմուզին + համով տորթ + ամուսնանալու ցանկություն = հարսաումիքիչէլնիք :)

Եթե դուք վախենում եք մենակ մնալ, դա դեռ պատճառ չի, որ վերցնեք ու ամուսնանաք առաջին պատահած իրի, պատի, ծառի կամ գիշերը ծանոթացած մոծակի հետ, ինչպես դա անում են շատերը.
ամենաանհավանական ամուսնությունները`ամենահավայի երկիր մոլորակում.


37-ամյա Էրիկա Լա Տուր Էյրֆելն ամուսնացել է Փարիզի խորհրդանիշերից մեկի` Էյֆելյան աշտարակի հետ, նրա նախկին “սերը” եղել է Բեռլինյան Պատը, որի դարպասից մի հատված Էրիկան պահում է իր ննջարանում… Ի դեպ վերջինս պնդում է, որ իր սերը ոչ միայն հոգևոր է, այլև ֆիզիկական:



ps. հիմա մտածում եմ` տենաս, որ շինամոլ կինը Էյֆելյան աշտարակին դավաճանի, Էյֆելը ապահարզանա՞ պահանջելու…:Ճ:Ճ չնայած չեմ կարծում` լուրջ աշտարակա, հո դրա խելքին չի ընկնի:

Իսկ “սեքսուալ” Բեռլինյան պատի առաջին կինը եղել է 54-ամյա էյիի-Ռիտե Բեռլիներ-Մաուերը, բայց 29 տարի “միասին” ապրելուց հետո Մաուերը բաժանվեց. բաժանման պատճառը երևի թե խանդն է եղել, քանի որ շատ աղջիկներ են փորձել Բեռլինյան պատի վրայով անցնել`դե պատն էլ գրգռվել է ու տենց է’լի… :Ճ

Գանայի բնակիչ 29-ամյա Էմիլի Մաբոուն համակարծիք լինելով բազում այլ իգական սեռի ներկայացուցիչների հետ, որ բոլոր տղամարդիկ նույն անասուններն են, որոշել է ամուսնանալ ամենահավատարիմ անասունի` իր շան հետ`նրան դարձնելով իր ԱՆԱՍՈՒՆ ԱՄՈՒՍԻՆԸ;ճ;ճ;ճ;ճ:Պ:Պ:Պ:Պ /// ամուսնության արարողության ընթացքում քահանան նկատողություն է արել ՔԸՄծիծաղողներին` հորդորելով կիսել Էմիլիի ուրախությունը, քանի որ նա գտել է իր 2-րդ կեսին::))))


Բայց դե շունը հլը հեչ` էլի հասկանալիա`դեռ Եկատերինա 2-րդի ժամանակներից շունը համարվում է սրբանային սեքսի արքան, իսկ այ հնդկուհի 30-ամյա Օրիսային ընդհանրապես չեմ հասկանում` քիչ չի հնդկական բոլոր ավանդույթների համաձայն ամուսնացելա արքայական կոբրայի հետ, + գիշերներն էլ իրա հետա անցկացնում…..դաաաաաաա:Ճ


Հնդկաստանի մեկ այլ բնակիչ, ով հաշված օրեր անց պետք է ամուսնանար` կորցրել է իր ապագա ամուսնուն ավտովթարում ու չնայած դրան ամուսնացել է նրա դիակի հետ` թաղման օրը նա նախ եղել է հարսի զգեստով`քահանան օրհնել է, իսկ քիչ անց նա փոխել է իր զգեստն ու նույն քահանան ողորմյա է կարդացել…
Հիշում եմ մի հոգի էլ գրքի հետ էր ամուսնացել, բայց իրան չգտա համացանցում :P 

Բրիտանացի սոցիոլոգները պնդում են, որ երկիր մոլորակում ամեն 5-րդ կին վստահ է, որ ամուսնացել է ոչ նրա հետ, ում հետ, որ պետք է ամուսնանար…! Սիրելի իգական սեռ` փորձեք Չլինել “ամեն 5-րդը” :


ps. Մի քանի օր առաջ երթուղայինում 2 աղջիկ թեժ զրույցի էին բռնվել, թե ինչպիսին պետք է լինի իրենց Սև ԱՍՊԵՏԸ` ՍՊԻՏԱԿ ՆԻՎԱՅՈՎ. սերուն, բայց աղքատ `ne a, հարուստ, բայց գեշ`тоже не то, մեկն ասում էր կարևորը լավ բնավորություն ունենա, մյուսն էլ բա թե. “իմ ամուսինը բոլորից էլ կունենա” …


Մի խնդրանք` լավ մարդ կլինի թե վատ մարդ կլինի ձեր ընտրյալը, բայց խնդրում եմ ԹՈՂ ՈՐ ՄԱՐԴ ԼԻՆԻ !!! ;-)







1 комментарий:

  1. pastoren eyfelyan ashtakarakn arden zbaxvaca` apsos(
    :DDDDDDDDD shat lavn er!
    shnorhavor new blogd newsyman jan*)

    ОтветитьУдалить